Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՄԵԿՄԵԿՈՒ` ՁԵՐ ԵՐԿՈՒ «ԵՍ»-Ն ԱՌԱՆՑ ՄԵ՞Զ

ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՄԵԿՄԵԿՈՒ` ՁԵՐ ԵՐԿՈՒ «ԵՍ»-Ն ԱՌԱՆՑ ՄԵ՞Զ
27.01.2012 | 00:00

Մի քանի օր առաջ միմյանց են հանդիպել Կովալը (Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը) ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, խոսել «գազեթից-բանից», անցնող-դարձողից, Հրազդանի ընտրություններից: Լավատեղյակները պնդում են` հանդիպածները պայմանավորվածություն են ձեռք բերել, որ Հրազդանի ընտրություններում ԲՀԿ-ն պաշտպանելու է գործող քաղաքապետին` առանց մեծ բարձրաձայնումների (սրանով պետք է բացատրել Սասուն Միքայելյանի տրտունջը հանձնաժողովներում ԲՀԿ-ականների պահվածքի մասով):
Փորձագետները, իհարկե, հեռու չեն գնում եզրակացնելու` քանի որ բոլոր կողմերից հայտարարվել է, որ Հրազդանի ընտրությունները լինելու են խորհրդարանականի համար անապատում կանչողի ձայն և մակետ են դառնալու այդ ընտրությունների համար, ապա խորհրդարանական ընտրություններին նույնպես ԲՀԿ-ն «անձեն-անձուն» պաշտպանելու է ՀՀԿ-ին, իր հանձնաժողովների տեղերը տալու է նրան:
Բայց որ ԲՀԿ-ն 41 ընտրատարածքներից բոլորում չէ, որ դնելու է թեկնածուներ, ռեսպոնդենտները հաստատաբար պնդում են` ելնելով հայտնի ԲՀԿ-ականների հետ իրենց զրույցներից. «Մենք հո խելագա՞ր չենք` դուրս գանք Սերժ Սարգսյանի դեմ»,- շշնջում են «հայտնի» ԲՀԿ-ականները անհայտներին:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1219

Մեկնաբանություններ